12-ամյա բրիտանուհու IQ-ն Էյնշտեյնի IQ-ից բարձր է

20:17 • 07.10.12

Բրիտանիայի Լիվերփուլ քաղաքի 12-ամյա բնակչուհի Օլիվիա Մենինգի IQ-ն՝ ինտելեկտի գործակիցը ավելի բարձր է, քան հանճար համարվող Էյնշտեյնինը, հայտնում է Daily Mail-ը:

 

Օլիվիայի IQ-ն 162 միավոր է՝ 100 միավորով ավելի, քան միջին ցուցիչը: Նա ոչ միայն ամենախելացի երեխան է, այլև համարվում է աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը առհասարակ. նրանց թիվը հավասար է երկրի բնակչության թվի 1 տոկոսին:

 

Էյնշտեյնի ինտելեկտի գործակիցը հավասար է եղել 160 միավորի: Իսկ իր խելքով հռչակված Օլիվիան ասում է, որ ծանոթները հիմա իրեն ավելի հաճախ են խնդրում իրենց տնային աշխատանքներն անել:
 

12-ամյա բրիտանուհու IQ-ն Էյնշտեյնի IQ-ից բարձր է