ՆԱՍԱ-ն պաղպաղակի տեսքով անակնկալ կուղարկի Միջազգային տիեզերակայան

13:11 • 07.10.12

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության ՝ ՆԱՍԱ-ի մասնագետները պատրաստվում են յուրահատուկ անականկալ մատուցել Միջազգային տիեզերակայանի 3 բնակիչներին՝ նրանց համար պաղպաղակ ուղարկելով, գրում է YahooNews-ը։

 

Ախորժելի աղանդերը կուղարկվի այսօր ՝ Ֆլորիդա նահանգի ժանամանկով 08։55-ին։
Վանիլային և շոկոլադե պաղպաղակներն արդեն տեղավորվել են SpaceX's Dragon կոչվող հրթիռի սառնարանում և եռօրյա ճամփորդությունից հետո կհասեն Միջազգային տիեզերակայան։

 

Բացի պաղպաղակները նույն հրթիռով տիեզերակայնի անձնակազմին կուղարկվի նաև 360 կգ տարբեր տեսակի սարքավորումներ։ Այնուհետև SpaceX's Dragon-ը Երկիրը կվերադառնա 770 կգ ուղեբեռով։
 

ՆԱՍԱ-ն պաղպաղակի տեսքով անակնկալ կուղարկի Միջազգային տիեզերակայան