Օքսֆորդի գիտնականներն ապացուցել են զուգահեռ աշխարհների գոյությունը
Աշխարհահռչակ բրիտանական Օքսֆորդի համալսարանի գիտական թիմը նոր հայտնագործություն է կատարել մաթեմատիկայի բնագավառում, ինչն ապացուցում է, որ զուգահեռ աշխարհներն իրականում գոյություն ունեն, գրում է vz.ru-ն։
Այդ աշխարհների գոյության տեսությունը սկսել է շրջանառվել դեռևս անցած դարի 50-ական թվականներին (հեղինակ՝ Հյու Էվերթ) և բացատրել քվանտային մեխանիկայի վիճահարույց գաղտնիքները։
Էվերեթի «բազմաշխարհ» տիեզերքում յուրաքանչյուր նոր իրադարձություն հնարավոր է, որ առաջացնում է տիեզերքի տրոհում։ Հենց այդ տորհումների քանակն էլ հավասար է զուգահեռ աշխարհների թվին։
Օրինակ՝ մեքենայի վարորդը տեսնում է հանկարծակի փողոց դուրս թռած հետիոտնին. Առաջին իրականության մեջ վարորդը, խուսափելով վրաերթից, ինքն է մահանում, մյուս իրականությունում, ընկնում է հիվանադանոց,սակայն ողջ մնում և վերաջապես երրորդում՝ մահանում է հետիոտնը։ Սակայն պարզ է, որ այլընտրանքային տարբերակներն անսահման են, ուստի այս տեսությունը ժամանակին ճանաչվել է ֆանտաստիկ և մոռացության մատնվել։
Սակայն, Օքսֆորդում մաթեմատիկական հետազոտության շրջանակներում անսպասելիորեն բացահայտնվել է, որ Էվերեթն, իրականում, ճիշտ ուղու վրա է եղել։ Բացահայտումը կայանում է նրանում, որ թփեր հիշեցնող ճյուղավորվող կազմություններն առաջանում են տիեզերքի տրոհման ժամանակ՝ դրա զուգահեռ տարբերակներում և բացատրում են այդ արդյունքների հավանականային բնույթը քվանտային մեխանիկայում։ Այս փաստերը հաշվի առնելով՝ գիտնականները պնդում են, որ մենք ապրում ենք բազմաթիվ զուգահեռ աշխարհերից միայն մեկում։










