Mercedes CL500-ի ցնցող տարբերակը աճուրդի է դրվել (տեսանյութ)
Mercedes-Benz CL 500-ի տարօրինակ և ցնցող կատարելագործումը, որը արվել էր Excalibur ընկերության կողմից, կմասնակցի օգոստոսի 31-ին կայանալիք աճուրդին, հաղորդում է auto.newsru-ն:
Մեքենան վաճառքի է հանվել Մոնակոյում կայացած Top Marques ցուցահանդեսում երկու տարի անց տեղի ունեցած շնորհանդեսից հետո:
Ավտոմեքենայի արտաքին տեսքը սպորտային և բացառիկ է: Mercedes-Benz CL 500 AG Excalibur-ը հագած է 30 դույմանոց անվահեծեր հետևի սռնիի վրա և 24 դույմանոց` առջևի:
Մեքենայի ներքին հարդարանքը ևս ամբողջովին փոխված է, այդ թվում և տեղադրված 6 տեսախցիկները, ինչպես նաև Սվարովսկի բյուրեղներով պատված փոխանցումատուփի լծակը և 24 կարատ ոսկով պատված դիմացի և ետևի Mercedes-Benz նշանները:
Mercedes-Benz CL 500 AG Excalibur նախագծի հեղինակ Աուդրոնիս Գեստաուտասի խոսքով, այս մեքենայի ստեղծման վրա կատարվել երկու տարվա մանրակրկիտ աշխատանք, ինչպես նաև շատ կևլար (նյութի տեսակ) և այլ կոմպոզիտային նյութեր:
RM Auctions-ում վաճառքի հանված մեքենայի մոտավոր արժեքը կազմում է 133 հազար դոլար:










