Հազարավոր հարավկորեացիներ են տարհանվել քիմիական նյութերի արտահոսքի պատճառով
Հարավային Կորեայում Կումի քաղաքի քիմիական գործարանից թունավոր նյութերի արտահոսքի հետևանքով ավելի քան 3 հազար բնակիչներ են տարհանվել քաղաքից և հարյուրավոր մարդիկ մոտակա գյուղերից, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Արտահոսքը հետևանք էր պայթյունի, որը տեղի էր ունեցել գործարանում դեռևս սեպտեմբերի 27-ին:
Գործակալության փոխանցմամբ, գործարանի մոտակա գյուղերում, որոնցում մոտ 1,2 հազար մարդ է բնակվում, օդում տարածված հեղձուցիչ հոտը դեռ մինչև օրս զգացվում է: Գործարանի տարածքը հայտարարված է որպես չընդգրկման գոտի:
Կառավարության նման որոշում է կայացվալ այն բանից հետո, երբ կարճ ժամանակում ավելի քան 3 հազար մարդ բժշկական օգնության է դիմել քիմիական թունավորման արդյունքում:
Աղետի գոտուն անհապաղ օգնություն է անհրաժեշտ կենտրոնական կառավարության կողմից:
Փորձագետները հաշվարկել են վնասի չափը: Այն կազմում է մոտ 16 մլն ԱՄՆ դոլար:
Էկոլոգիական աղետը վնաս է հասցրել 212 հեկտար ֆերմերային հողերի, հիվանդացել են ավելի քան 3 հազար ընտանի կենդանիներ:










