Google-ն ու LG-ին այս ամիս համատեղ արտադրության նոր սմարթֆոն կներկայացնեն
Հանրահայտ Google և LG ընկերությունների մասնագետները համատեղ աշխատանքի շնորհիվ արտադրել են նոր սերնդի Nexus սմարթֆոնը, որը կներկայացվի այս ամսվա վերջին, գրում է Los Angeles Times-ը։
Սա կլինի առաջին Nexus հեռախոսը, որի ստեղծման աշխատանքներում ներգրավված է եղել LG-ն։ Նոր սմարթֆոնը համալրված է 8 մեգապիքսելանոց տեսախցիկով և ստեղծվել է Google-ի Android 4.2 оպերացիոն համակարգի հիման վրա։
Հիշեցնենք, որ վաճառքի հանված վերջին Nexus հեռախոսները՝ Galaxy Nexus-ն ու Nexus S-ը, տեղծվել են հարավկորեական Samsung-ի կողմից, իսկ օրիգինալ Nexus One-ը՝ թայվանական HTC-ի։










