Հնդաստանում ցուցարարները բողոքում են նոր ատոմակայանի կառուցման դեմ
Հնդկաստանի հարավային Թամիլ-Նադու նահանգի Քուդանկուլում գյուղում` ատոմային էլեկտրակայանի վայրի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել և բողոքում ատոմակայանի կառուցման դեմ, հաղորդում է BBC-ն:
Նրանք բողոքում են ատոմակայանի ռեակտորում միջուկային վառելիքի բեռնավորման դեմ, քանի որ կայանը անվտանգ չեն համարում:
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ ԱԷԿ-ը կառուցվել է անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ և երկրի էներգամատակարարման ասպարեզում կարևոր դեր պետք է կատարի:
Ցույցի մասնակիցները, հիմնականում տեղի ձկնորսներն ու հողագործները։ Բողոքի ցույց են անում նաև ծովում` ԱԷԿ-ի մոտակայքում:










