Ճապոնիայի ավտոարտադրողները կրկնակի նվազեցնում են արտադրությունը Չինաստանի գործարաններում

17:30 • 08.10.12

Ճապոնական առաջատար ավտոարտադրողներն այս ամիս կրկնակի նվազեցնում են արտադրության ծավալները Չինաստանի գործարաններում՝ պահանջարկի զգալի անկման պատճառով, որն առաջացել էր Սենկակու (չինական անվանումը՝ Դյայոույդաո) վիճելի կղզիները գնելու ճապոնական կառավարության որոշման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Նիհոն Քեյդզայ» թերթին։


Մասնավորապես, արտադրության ծավալները 50% կրճատելու պլանների մասին հայտարարել են Nissan Motor, Honda Motor и Toyota Motor ընկերությունները։ Այլ առաջատար ճապոնական ավտոարտադրողներ՝ Mazda Motor и Mitsubishi Motor ընկերությունները, նույնպես հայտարարել են արտադրության ծավալի նվազեցման մասին, սակայն չեն նշել, թե քանի տոկոսով։


Ճապոնական ավտոարտադրողների չինական գործարաններում աշխատանքը վերսկսվել է այսօր՝  Չինաստանի կրթության ազգային տոնի միջոցառումների կապակցությամբ մեկշաբաթյա հանգստից հետո։
 

Ճապոնիայի ավտոարտադրողները կրկնակի նվազեցնում են արտադրությունը Չինաստանի գործարաններում