Շվեդ օդաչուների ավելի քան 50%-ը քնում է թռիչքի ժամանակ. հետազոտություն
Շվեդական ավիաուղիների օդաչուների կեսը խոստովանել է, որ դեպքեր են եղել, երբ իրենք քնել են հենց թռիչքի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականին:
«Լե Մոնդ»-ը ավելացրել է, որ, համաձայն պարբերականի կողմից անցկացված հարցման, օդաչուների 70%-ը քնում է հոգնածության պատճառով:
Այդ ցուցանիշը չափազանց բարձր է այլ երկրների համանման ցուցանիշների համեմատ, նշում է պարբերականը:
Այս կապակցությամբ, Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ առաջարկ է ներկայացրել գործող կանոններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Նոր կանոնները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն 2015թ. վերջին, նախատեսում են թույլատրելի աշխատաժամերի ավելացում` հանգստյան ժամերի քանակի ավելացման հետ մեկտեղ:










