Դաղստանում սպանված գրոհայինները խոշոր ահաբեկչություն էին պլանավորում

23:31 • 08.10.12

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում այսօր սպանված գրոհայիններից 2-ը խոշոր ահաբեկչական գործողություններ էին պլանավորում իրականացնել Ռուսաստանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեին (ԱՀԿ):


Երկու
գրոհայինները գնդակահարվել են այն բանից հետո, երբ մեքենան կանգնեցնելու պահանջին ի պատասխան կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: ՌԴ ՆԳՆ-ն հաղորդում է 3 սպանվածների մասին:


«
Ռուսական ԱՀԿ-ի շտաբի տեղեկություններով, ոչնչացված ահաբեկիչները նախատեսում էին դիվերսիոն-ահաբեկչական խոշոր գործողություններ իրականացնել Դաղստանի մայրաքաղաքում», - ասվում է կոմիտեի հաղորդման մեջ:


Գրոհայինների
ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են «Սեչկինի» երկու ատրճանակ և երկու նռնակ:


Հաղորդվում
է նաև, որ նշյալ գրոհայինները որոնման մեջ էին ավազակային հարձակումների և իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության համար: