Երևան–Սևան ճանապարհին վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 15 MA 015 (35-ամյա Աշոտ Մելքումյան) և «Վազ-2121» մակնիշի 33 SV 960 պետհամարանիշերի (35-ամյա Արթուր Մելքոնյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով, մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքումյանը և ուղևորներ՝ 22-ամյա Սիրակ Ռաֆաելյանը 24-ամյա Նարեկ Բարսեղյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևան քաղաքի հիվանդանոց, իսկ «Վազ-2121» ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքոնյանը և ուղևոր, 61-ամյա Ոսկան Ավետիսյանը տեղում զոհվել են:
Հրշեջ–փրկարարները և ջրափրկարարները «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ո. Ավետիսյանի դին:










