Չեչնիայում փնտրում են հոր և տատիկի սպանության մեջ կասկածվող դպրոցականին
Չեչնիայի Արգուն քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են ծեր կնոջ և նրա որդու դիակները, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Ըստ գործակալության զրուցակցի՝ ծեր կնոջ և նրա որդու մարմինները հայտնաբերվել են Գուդերմեսկի փող. 93 տան բնակարաններից մեկում։ Նրանց սպանության կասկածանքով փնտրվում է սպանվածի թոռը, ով միջնակարգ դպրոցի աշակերտ է, հայտնում է նույն աղբյուրը։










