Դամասկոսում նոր ահաբեկչություն է իրականացվել
Երկուշաբթի Դամասկոսը ցնցվել է ևս մեկ հզոր պայթյունից, որը տեղի է ունեցել մայրաքաղաքի արևելյան Խարաստա շրջանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով սիրիական «Ալ Ախբարիա» հեռուստաալիքին:
Պայթյունը, որի ձայնը լսվել է քաղաքի հեռավոր շրջաններում, տեղի է ունեցել մի թաղամասում, որը հիմնականում բնակեցված է ոստիկաններով և անվտանգության ուժերի աշխատակիցներով, ասվում է հաղորդագրությունում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Իր հերթին, լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը, հղում կատարելով Սիրիայի պետանվտանգությունում իր աղբյուրներին, հաղորդում է, որ պայթյունը իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը:
Հիշեցնենք, որ նախօրդ օրը համանման պայթյուն էր տեղի ունեցել Դամասկոսի կենտրոնում: Պայթեցվել էր ականապատ ավտոմեքենան, որը կայանված էր եղել Էլ Ֆախամա շրջանի Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ: Պայթյունի հետևանքով զոհվել էր մեկ ոստիկան:










