Ահաբեկչություն Դամասկոսի ռազմական հետախուզության շենքի մոտ. կան տասնյակ զոհեր

16:22 • 09.10.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ ռազմական հետախուզության շենքի մոտ, այսօր կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, զոհվել է մի քանի տասնյակ մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը։

 

«Տասնյակ մարդիկ են սպանվել հետախուզական ծառայության շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով, սակայն հնարավոր չէ հաշվել այն մարդկանց, ովքեր բանտարկված են եղել այնտեղ»,- հայտարարել է Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ ահաբեկիչները հետախուզական ծառայության շենքին մոտեցրել են երկու ականապատ մեքենա և պայթեցրել դրանք։ Ահաբեկիչները նույնպես մահացել են։