Եգիպտոսի նախագահը համաներել է Մուբարաքին տապալած բոլոր հեղափոխականներին
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հրաման է արձակել 2011-2012թթ. հեղափոխական իրադարձությունների մասնակիցների համաներման մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով երկրի ղեկավարի աշխատակազմին։
Նախագահական համաներումը վերաբերում է «բոլոր այն ձերբակալվածներին կամ ազատազրկվածներին որոնց մեղադրանքները կապված են 2011թ. հունվարի 25-ից մինչև 2012թ. հունիսի 30-ը տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների հետ»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և խոշոր քաղաքներում 2011թ. հունվարի 25-ին սկիզբ առան բազմահազարանոց ակցիաներ՝ուղղված իշխող ռեժիմի դեմ: Դրանց արդյունքում նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:










