ԱՄՆ-ն կաջակցի Ֆրանսիային՝ Մալիում ռազմական գործողություններ սկսելու դեպքում

19:14 • 09.10.12

Միացյալ Նահանգները կաջակցեն Ֆրանսիային, եթե այս երկրի իշխանությունները որոշեն ռազմական գործողություններ սկսել Մալիում, ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։


«Եթե Ֆրանսիան որոշի ռազմական գործողություններ իրականացնել Մալիում, ապա կարող է հույսը դնել ԱՄՆ-ի վրա»,- նրա խոսքերն է փոխանցում vz.ru-ն։

 

Պետքարտուղարի տեղակալը հրաժարվել է մեկնաբանել, թե մասնավորապես ինչով է արտահայտվելու աջակցությունը։

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր հայտարարել է, որ իր երկիրը լոգիստիկ, քաղաքական ու նյութական օգնություն կտրամադրի Մալիի իշխանություններին՝ իսլամիստների դեմ պայքարում։


«Մալիի մասնատմանն անհրաժեշտ է վերջ դնել»,- ասել է ֆրանսիացի առաջնորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպումից հետո։