«Վրացական երազանքը» աշխատում է համաներման օրենքի վրա
Վրաստանում իշխող կուսակցություն դարձած «Վրացական երազանքը»-ում աշխատում են համաներման օրենքի վրա: Այս մասին հայտարարել է Պատիժների իրականացման նախարարի թեկնածու Սոզար Սուբարին, հաղորդում է Грузия Online-ը:
«Վրաստանը, ազատազրկվածների քանակով, աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Այդ խեղաթյուրված համակարգը պետք է փոխվի և այդ հարցում, իր դերը պետք է կատարի պայմանական վաղաժամ ազատումը և պայմանական պատժի կրումը», - նշել է նա:
Սուբարիի խոսքով, պայմանական վաղաժամ ազատման հանձնաժողովում հասարակության ներգրավվածությունը ավելի կբարձրանա, կամրանա և կդառնա շատ ավելի արդյունավետ:










