Հրդեհ Գյումրիում. գրեթե ամբողջությամբ այրվել է փայտաշեն արհեստանոց (տեսանյութ)
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Գյումրիի Կարեն Դեմիրճյան, նախկին Քութաիսյան փողոցի 37 հասցեում: Ինչպես տեղեկացնում է Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը, այրվել է Սայաթ Ադամյանին պատկանող արհեստանոցը, որը տեղակայված է իր տան տանիքին: Կարճ ժամանակում փայտաշեն արհեստանոցը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Տանտերերն ահազանգել են հրշեջ ծառայություն և դեպքի վայր հասած հրշեջները մեկուսացրել են կրակը։ Կրակի մարմանը նպաստել է նաև անձրևային եղանակը:
Բնակելի հատվածը վնասներ չի կրել հրդեհի առաջացման պատճառների մասին կան մի քանի վարկածներ, որոնք կուսումնասիրի մարզի հակահրդեհային տեսչությունը: Չի բացառվում, որ հրդեհը բռնկված լինի հոսանքալարերի կարճ միացման հետևանքով:










