Եմենում իրանցի լրտեսներ են ձերբակալվել
Եմենի իշխանությունները հայտարարել են Իրանի և Սիրիայի հատուկ ծառայություններից բաղկացած խմբի ձերբակալության մասին, տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը։
Լրտեսության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացիները Եմենի տարածք են մտել որպես ներդրողներ, ովքեր երկրում գործարան կառուցելու արտոնագիր են ստացել։
Ավելի վաղ Եմենի նախագահ Աբդ Րաբբուհ Մանսուր ալ Հադին ԱՄՆ այցի ընթացքում հայտարարել էր, որ Իրանը հովանավորում է որոշ քաղաքական և զինված խմբերի՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար։
Նրա խոսքով՝ Եմենում ավելի վաղ 5 լրտեսական խմբեր են ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։










