Իրաքը 4.2 մլրդ դոլարի զենք կգնի Ռուսաստանից
Իրաքը զենքի գնման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ։ Գործարքի արժեքը 4.2 մլրդ դոլար է, հայտնում է Hurriyet-ը:
Աղբյուրը գրում է, որ փաստաթղթի մասին խոսվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հանդիպման ժամանակ: Իսկ բուն փաստաթուղթը ստորագրվել է ենթադրաբար օգոստոսին, սակայն դրա հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
2003-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ էր արտահայտվել Իրաք ԱՄՆ-ի ներխուժմանը, և այդ ժամանակից Մոսկվան զենք-զինամթերք էր մատակարարել Իրաքին: Այժմ Իրաքը ռուսական զենքի ամենախոշոր գնորդն է:










