Մեքսիկայում բանդիտները հաջողացրել են դիահերձարանից գողանալ իրենց սպանված պարագլխի մարմինը

23:12 • 09.10.12

Մեքսիկայում զինված նարկոբանդայի անդամները այսօր դիահերձարանից գողացել են իրենց ղեկավարի` երկրում հզորագույն նորկոկարտել հանդիսացող «Լոս-Սետա»-ի պարագլուխ Լասկա մականունով Էրիբետո Լասկանոյի մարիմինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

Էրիբետո Լասկանոն սպանվել էր կիրակի օրը, մեքսիկական ծովային հետևակազորի հետ փոխհրաձգության ժամանակ:
Սկզբում, երկուշաբթի, մեքսիկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ մեքսիակական Մոաուիլա նահանգում փոխհրաձգության ժամանակ սպանվել է նորկոկորտելի պարագլուխը: Հետագայում, երեքշաբթի, փորձագետները մատնահետքերի հիման վրա հաստատել էին, որ Լասկանոն իսկապես սպանվածների թվում է:


Ենթադրվում է, որ Լասկանոյի մարմինի առևանգման նպատակով հարձակումը իրականացրել են նրա բանդայի անդամները: Թե ինչպես են նրանք կարողացել դա իրականացնել, չի հաղորդվում:


«Լոս-Սետաս»-ը 2011թ. ընթացքում դարձավ Մեքսիկայի հանցավոր աշխարհի առաջատարը և տվյալ պահին այդ խմբավորման ենթակայության տակ են երկրի 31 նահանգներից 16-ի հանցավոր խմբավորումները, ինչպես նաև մայրաքաղաք Մեխիկոյի հանցավոր աշխարհը:


Նարկոկարտելը կազմավորվել է էլիտար բանակային ստորաբաժանումների նախկին զինծառայողներից, որոնք որոշել են անցնել ծառայության մաֆիայում: