Սաուդյան Արաբիայում տղամարդը ձերբակալվել է 1 073 կանանց հետ սիրային կապ ունենալու համար
Սաուդյան Արաբիայում մի տղամարդ է ձերբակալվել՝ 1 073 կանանց հետ սիրային կապ ունենալու մեղադրանքով, գրում է «Ալ Արաբիա»-ն՝ հղում անելով UAE daily Emirates 24/7 պարբերականին։
Թագավորության կրոնական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, երբ վերջինիս բջջային հեռախոսում նշված թվով կանանց հեռախոսահամարներ է հայտնաբերել։
Բացի այդ, ոստիկանները գտել են բազմաթիվ ուշագրավ լուսանկարներ, որոնցում տղամարդն անվայել գործողություններ է իրականացնում կանանց հետ։ Ավելի ուշ նրանցից շատերը խոստովանել են, որ լուսանկարների միջոցով տղամարդն իրենց շանտաժի է ենթարկել։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը սպառնացել է վարկաբեկող լուսանկարները տեղադրել համացանցում, եթե «հերոսուհիները» նրան գումար և զարդեղեն չտան։










