Մախաչկալայում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել

08:46 • 09.10.12

Երկու պայթյունները, որ այսօր առավոտյան արթնացրել են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի բնակիչներին, հավանաբար կապված են զինվորականների գործողությունների հետ, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Դաղստանում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության հաղորդագրությանը։


«Հստակ տեղեկատվություն պայթյունների մասին դեռևս չկա։ Ըստ նախնական տվյալների՝ դա կապված է զինվորականների աշխատանքի հետ»,-ասել է Դաղստանում ԱԻՆ գլխավոր վարչության առաջին տեղակալ Օլեգ Խալիլովը՝ նկատի ունենալով վերջին օրերին այս շրջանում գրոհայինների դեմ տարվող պայքարը, որի ընթացքում միայն երեկ 3 գրոհային է սպանվել և ևս մեկը՝ այս գիշեր։


«Տարկիտաու լեռան հետևում գտնվող Ագաչաուլ բնակավայրում զինվորականները ինչ-որ պայթեցման աշխատանքներ են անցկացնում, սակայն մեզ և ոստիկանությանը նախապես չեն զգուշացրել։ Հստակ տեղեկություն, թե ինչ է պայթեցվել ժամը 07։00-ին և 07։05-ին, դեռևս չկա։ Զինվորականները ոչ մի տեղեկատվություն չեն տալիս», -ավելացրել է նա։