Maersk-ը լքում է Իրանը` պատժամիջոցների պատճառով
Աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերությունը, դանիական Maersk կոնցեռնը հայտարարել է Իրանից հեռանալու մասին, որը կապված է աշխատանքի պայմանների վատթարացման հետ, հաղորդում է BBC-ն:
Որպես իրավիճակի վատացման պատճառ Maersk-ի ներկայացուցիչները անվանել են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Ընկերության ներկայացուցիչները ԶԼՄ-ներին հայտնել են, որ կշռադատելով բոլոր հանգամանքները, նրանք հասկացել են, որ փոքրիկ բիզնեսը Թեհրանում չարժի այն ռիսկին, որով կարող են փչացնել հարաբերությունները իրենց հիմնական գործընկերների հետ, մասնավորապես` Ամերիկայում:










