Մեքսիկայում ձերբակալվել է 72 ներգաղթյալի սպանության մեջ մեղադրվող նարկոբարոնը
Մեքսիկայի ռազմածովային ուժերի զինծառայողները ձերբակալել են Սալվադոր Ալֆոնս Մարտինես Էսկոբեդոին, ով մեղադրվում է հյուսիսային Թամուլիպաս նահանգում 2010թ. 72 ներգաղթյալների սպանության մեջ:
Մարդկանց մարմինները հայտնաբերվել էին կասկածյալին պատկանող Սան-Ֆերնանդո քաղաքում գտնվող ագարակում:
Տեղի իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Էսկոբեդոն եղել է «Լոս-Զետաս» նարկոխմբավորման տարածաշրջանային ղեկավարը:
Ըստ քննչական մարմինների, ներգաղթյալները կարող էին սպանվել նարկոբարոնի համար աշխատելուց հրաժարվելու համար:










