Moody's-ն իջեցրել է Կիպրոսի վարկանիշը միանգամից 3 աստիճանով
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Կիպրոսի երկարաժամկետ վարկային վարկանիշը երեք աստիճանով՝ Вa3-ից դարձնելով В3։ Ինչպես հաղորդում է rbc.ru-ն՝ վկայակոչելով գործակալության համապատասխան զեկույցին, կանխատեսումը «բացասական» է։
Վարկանիշի իջեցման հիմնական պատճառը, ըստ Moody's-ի, երկրի ղեկավարության կողմից բանկային հատվածին 8 մլրդ եվրոյի չափով հատկացվելիք անբավարար ֆինանսական օգնությունն է։
Ինչպես ցույց են տալիս գործակալության հաշվարկները, Կիպրոսի բանկային հատվածի վերակապիտալիզացիայի համար կարող է պահանջվել ՀՆԱ 140%-ը գերազանցող գումար։
«Բացասական» կանխատեսումը բացատրվում է կառավարության աճող անկարողությամբ, որն ի վիճակի չէ լրացնել բյուջեի դեֆիցիտն ինքնուրույն։
Հունիսի վերջին Կիպրոսի կառավարությունը դիմել էր եվրագոտու գործընկերներին ֆինանսական օգնության խնդրանքով։










