ՌԴ Օրենբուրգի մարզում պայթյուններից 100 զինծառայողի կյանք փրկած սպան 8 ժամ անց անվնաս է հայտնաբերվել էպիկենտրոնում (տեսանյութ)
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում՝ Օրենբուրգ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող ռազմաբազայում, որտեղ այսօր առավոտյան մոտ 4 հազար տոննա զինամթերք էր պայթել, կատարվել է անձնազոհ և հերոսական քայլ, հաղորդում է Life News Online-ը:
Սպան նկատելով, որ բեռնաթափվող արկերից մեկից ծուխ է դուրս գալիս, բոլորին հրամայել է անհապաղ փախչել և թաքնվել անվտանգ տեղերում, իսկ ինքը հեռացել է վերջինը, համոզվելով, որ բոլորը անվտանգ տեղում են: Այդ պահին հզոր պայթյուն է տեղի ունեցել: Նա հասցրել է մտնել կայարանամատույցի բետոնե բլոկների տակ և այնտեղ մնացել 8 ժամ:
«Ավագ լեյտենանտին ի հայտնաբերել է սակրավորների խումբը: Նա ամբողջովին անվնաս է», - այսպես է մեկնաբանել ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամլո քարտուղար Յարոսլավ Ռոշուպկինը:
Զինամթերքի բեռնաթափման աշխատանքները ղեկավարող 26-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսեյ Տիտովը գտնվել է սարսափազդու պայթյունից 8 ժամ անց: Նա հրաշքով փրկվել է մի պայթյունի էպիկենտրոնում, որի հզոր ալիքը ոչնչացրել է մոտակա շենքերը:










