Երևան-Գյումրի ավտոճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 2112»-ը և «Ինֆինիթին». կա երկու վիրավոր

08:37 • 09.10.12

Այսօր առավոտյան, ժամը 07.57-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ 2112» մակնիշի 97 TA 777 (վարորդ՝ 35-ամյա Ա. Ալեքսանյան) և «Ինֆինիթի» մակնիշի 33 TR 799 պետհամարանիշերի (վարորդ՝ 30-ամյա Վ. Սուվորյան) ավտոմեքենաները, ինչից Ա. Ալեքսանյանը և «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի ուղևոր Ա. Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Ա. Ալեքսանյանը՝ Երևանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: