Իսրայելն իր հյուսիսում մարտական վիճակի է բերել Patriot ՀՕՊ համակարգերը

00:45 • 09.10.12

Իսրայելը այսօր երկրի հյուսիսում հակաօդային պաշտպանության MIM-104 Patriot հրթիռային համակարգերը բերել է մարտական պատրաստության, հաղորդում է «ԻՏԱՐ -ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով եվրոպական ռազմական շրջանակներում իր աղբյուրներին:


Փորձագետները դեռ ճշգրիտ չեն կարողանում ասել, թե ինչի է հենց այսօր արձակվել այդ հրամանը:


Ոմանք դա կապում են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այսօրվա հայտարարության հետ այն մասին, թե «Սիրիայի իրադարձությունները զարգանում են ամենավատ սցենարով»:


Նախկինում Patriot հրթիռային համակարգերը Իսրայելում մարտական դիրքեր էին դուրս բերվում միայն ԱՄՆ հետ համատեղ զորավարժությունների, ինչպես Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակի կտրուկ սրվելու ժամանակ:


Գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Իսրայելի ռազմաքաղաքական վերնախավում լուրջ ճգնաժամ է հասունացել կապված երկու օր առաջ երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու սարքի ուշացումով ոչնչացման հետ:


Այդ անօդաչուն 30 րոպե հետախուզել էր Նեգև անապատի տարածքը, որտեղ տեղակայված են Իսրայելի գաղտնի միջուկային օբյեկտները: Այն խփվել է Իսրայելի օդուժի կողմից Գազայի հատվածից ներխուժելուց միայն կես ժամ անց: