Շիրակի փողոցում 61-ամյա կինը վրաերթի է ենթարկվել և մահացել հիվանդանոցում
12:55 • 09.10.12
«ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hոկտեմբերի 8-ին` ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Շիրակի փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 61–ամյա Մարգարիտա Աթոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ Ոստիկանության կայքի՝ Մարգարիտա Աթոյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Placeholder










