Սաակաշվիլիի և Իվանիշվիլիի հանդիպումը կանցնի փակ դռների հետևում

10:42 • 09.10.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը կկայանա այսօր՝ փակ դռների հետևում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
 

Վրացական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին։

 

Կոալիցիան չի նշել նախագահի և վարչապետի թեկնածուի հանդիպման վայրն ու ժամը, սակայն հայտնի է, որ այն կընթանա փակ դռների հետևում։ Կողմերը կքննարկեն իշխանության փոխանցմանը և նոր կառավարության ձևավորմանն առնչվող հարցեր։