Mercedes-Benz-ը իր SLS սուպերմեքենան ձոնում է AMG-ի հոբելյանին (լուսանկարներ)
Mercedes-Benz ընկերությունը և AMG ստուդիան թողարկում են սուպերմեքենայի հերթական հոբելյանական հատուկ տարբերակը, որը նվիրված է աֆելբախյան ընկերության 45-ամյակին, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Այս անգամ հատուկ կատարման հիմք է ծառայել SLS AMG GT3-ը, որի 45th Anniversary տարբերակը միայն 5 օրինակով կթողարկվի:
Mercedes-Benz SLS AMG GT3-ը համարվում է AMG ստուդիայի սպորտային դրոշակակիրը: Սուպերմեքենայի մրցարշավային տարբերակը ունի լրիվ այլ կախոցներ, թեթևացված իրան, անվտանգության կարկաս, կարգավորվող երկլծակ կախոցներ և առավել հզոր շարժիչ: Մենքենան 0-100 կմ/ժ արագացման համար ծախսում է 3,7 վայրկյան:
Հոբելյանական 45 թվի հետ մեկտեղ, 5 հատուկ մեքենաները կստանան յուրահատուկ գունավորում, գրաֆիտիով գունավորված առանձնահատուկ անվասկավառակներ, կարկասի և ինտերյերի կարբոնային ձևավորում: Ինչ վերաբերվում է իրանին, ապա շատ դետալներ փոխարինվել են կորբոնայիններով: Այդ ցանկում են դռները, թևերը, կապոտը, բեռնախցիկը և հակաթևը:










