Կենդանի խավարասերներ ուտելու մրցույթը ավարտվել է հաղթողի մահով

09:09 • 09.10.12

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում ողբերգական ավարտ է ունեցել խավարասերներ ուտելու մրցույթը, հայտնում է ntv.ru-ն։
Տարօրինակ մրցույթի հաղթող 32-ամյա Էդվարդ Արչբոլդը իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը՝ անմիջապես իր հաղթանակից հետո։ Դիրֆիլդ-Բիչ քաղաքի կենդանիների խանութից, որտեղ կայացել էր մրցույթը, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկել նրան բժիշկները չեն կարողացել։


Այժմ իշխանությունները սպասում են դիահերձման արդյունքներին, պարզելու համար, թե արդյոք մահը կապված է խավարասերներ ուտելու հետ։


Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ մրցույթի մյուս մասնակիցները ինքնազգացողությունից չեն բողոքել։


Մրցույթին մասնակցում էր ընդամենը 30 մարդ։ Հաղթանակի համար նրանք պետք է ուտեին որքան հնարավոր է շատ կենդանի միջատներ։ Գլխավոր մրցանակը կենդանի պիթոնն էր։


Մրցույթի կազմակերպիչները վստահեցնում են, որ բոլոր միջատները հատուկ աճեցված են և բոլորովին անվտանգ։