Թուրքիան կշարունակի ընդունել Սիրիայի փախստականներին. Էրդողան
Թուրքիայում ապաստանած Սիրիայի փախստականների թիվն անցել է 100 հազարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, թուրքական իշխանությունները շարունակում են ընդունել փախստականներին երկրի տարածքում։
Նա ասել է, որ թուրքական իշխանությունները չէին կարող փակել սահմանները «Սիրիայում տեղի ունեցող մարդկային ողբերգության պայմաններում»։
«Մենք, ինչ է, պետք է փակե՞նք մեր դռները, թողնենք կանանց և երեխաներին, բոլոր անմեղներին այդ բռնակալի (Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի) ձեռքո՞ւմ։ Թուրքիային դա չի սազում, նա մեջքով չի շրջվի իր տարածքում ապաստանած փախստականներին», -նշել է վարչապետը։










