Աշխարհում աղջիկների 30%-ը բռնի կնության է տրվել մանուկ հասակում. ՅՈՒՆԻՍԵՖ

23:59 • 09.10.12

Աշխարհի յուրքանչյուր 3-րդ 20-24 տարեկան աղջիկը բռնի կնության է տրվել մանուկ հասակում: Նման վիճակագրություն է ներկայացրել այսօր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF)`ԱՄԿ-ի հովանու ներքո հոկտեմբերի 11-ին նշվող առաջին աղջիկների միջազգային օրվա նախօրեին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Ներկայացված տվյալների համաձայն, նշյալ տարիքային խմբից 23 մլն աղջիկ պսակադրվել են մինչև 15 տարեկան դառնալը: Իսկ եթե դիտարկվի 20-49 տարեկան կանանց վիճակագրությունը, ապա նրանց 41%-ը, կամ 400 մլն մարդ, բռնի կերպով ամուսնացվել է մինչև 18 տարեկան դառնալը:


Ընդահանուր առմամբ, մինչև 18 տարեկան ամուսնությունները արգելված են ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից միայն 103-ում:
Ամեն տարի 10 մլն երեխա և պատանի աղջիկներ ստպողաբար ամուսնական կյանք են սկսում մինչև այդ տարիքը, իսկ որոշ, ծայրահեղ դեպքերում, 8-ամյա աղջիկներին ամուսնացնում են իրենցից 3-4 անգամ մեծ տղամարդկանց հետ:


«Աղջիկները դառնում են ստրուկ մինչև կյանքի վերջը` տնային գործերի ստրուկ, սեռական ստրուկ: Նրանց բուժապահովման, կրթության, ոչ խտրական վերաբերմունքի իրավունքները, ֆիզիկական և բարոյական ազատության իրավունքները ամբողջովին ոտնահարվում են», - ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: