Ամերիկյան ընկերությունը 600 մլն եվրո է առաջարկում Pussy Riot-ին շրջագայությունների համար

13:41 • 09.10.12

Ամերիկյան Live Nation պրոմոութերական ընկերությունը, որն ամենախոշորն է աշխարհում,  իր մասշտաբներով ու արժողությամբ աննախադեպ առաջարկ է արել ռուսական սկանդալային Pussy Riot պանկ ռոք խմբին, գրում է Life News-ը։

 

Եթե այս խումբն այժմ ազատության մեջ լիներ, ապա հնարավորություն կունենար վաստակել շուրջ 600 մլն եվրո։

«Մեզ պարզապես հեղեղել են արտասահմանյան պրոդյուսերական ընկերություններից ստացվող նամակներն ու հեռախոսազանգերը, որոնք ցանկանում են, որպեսզի բանտից դուրս գալուց հետո Pussy Riot-ը համերգային ծրագրերով հանդես գա իրենց երկրներում»,- նշել է РУ-КОНЦЕРТ ընկերության ներկայացուցիչը։

 

Յուրաքանչյուր ելույթի դիմաց, իհարկե՝ կախված տվյալ երկրից, աղջիկներին առաջարկվում է 500-700 հազար եվրո։
Համեմատության համար նշենք, որ այս թիվն էապես գերազանցում է Եվրոպայում Ռիհանայի կամ Փինկի ստացած հոնորարներին։
 

Խմբի հետ միասին ելույթ ունենալու համաձայնություն են տվել Էլթոն Ջոնը, Սթինգը, Սառա Բրայթոնը, Լեդի Գագան, Մադոննան և Metallica-ն։

 

Հիշեցնենք, որ Pussy Riot-ի 3 անդամներ դատապարտվել են 2-ական տարվա ազատազրկման՝  Փրկչի տաճարի խորանի առջև կիսամերկ երգելու համար։