Եմենի իսլամիստները «ԿՀՎ-ի երեք լրտեսի» են գլխատել
Եմենից ստացվող տեղեկությունների համաձայն, Մաարիբ քաղաքի երեք բնակչի են գլխատել «Ալ Կաիդայի» անդամ իսլամիստները, քանի որ նրանց կասկածել են ամերիկյան կառավարական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդում են տեղի ցեղախմբերի ներկայացուցիչները, սպանվածների մարմինները պարզապես գցվել էին քաղաքի փողոցներում:
Եմենի հատուկ ծառայությունների տվյալներով, գլխատված անձանց իսլամիստները կասկածել են կառավարական զորքերին տեղեկություններ տրամադրելու մեջ, որի արդյունքում Եմենի իրավապահները կարողացել են հայտնաբերել և սպանել «Ալ Կաիդայի» մի շարք անդամների:










