Բիլլ Գեյթսը չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել

02:17 • 10.10.12

Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը` Բիլլ Գեյթսը հայտարարել է, որ քաղաքական կարիերայի համեմատ նախապատվություն է տալիս բարեգործությանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով AFP-ին:


«Ես քաղաքական միջոցառումների անցկացման կարիք չունեմ, չեմ ցանկանում ընտրված լինել», - հայտարարել է ամերիկացի միլիարդատերը:

 

«Մենք կարող ենք վերջ դնել պոլիոմելիտով հիվանդանալու դեպքերին: Եվ, երբ մենք դա իրականացնենք, դա կբարելավի ողջ աշխարհում առողջապահության վիճակը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին 20 տարիների ընթացքում պոլիոմելիտով հիվանդանալու մակարդակը կրճատվել է 99%-ով:

 

Բիլլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը պատրաստվում է 10 տարվա ընթացքում 10 մլրդ ԱՄՆ դոլար ծախսել պատվաստանյութի ստեղծման և հասարակության աղքատ շերտի երեխաներին պատվաստումներ կատարելու համար: