Թուրքիայից 151 մարդ փորձել է անօրինական մուտք գործել Եվրոպա. նրանց թվում հայեր կան

09:37 • 10.10.12

Թուրքիայի Էդիրնե շրջանում անօրինական ճանապարհով սահմանը հատելու և երկրից դուրս գալու փորձի ընթացքում 151 մարդ է ձերբակալվել։


Ինչպես տեղեկացնում է Sondakika լրատվական կայքը, ձերբակալվածների մեջ կան Իրաքի, Հայաստանի,Վրաստանի, Իրանի, Սիրիայի, Թունիսի, Կամերունի, Կոնգոյի, Պաղեստինի, Պակիստանի, Մյանմարի քաղաքացիներ։
 

Հավանաբար բազմանդամ խումբը փորձել է անօրինական ճանապարհով մուտք գործել Եվրոպա՝  հատելով Բուլղարիայի սահմանը։