Լիտվայում մեկնարկում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները
Լիտվայում այսօր մեկնարկում են նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ հանրաքվեն և վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է«ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Խորհրդարանական ընտրությունները երկրում նշանակված են հոկտեմբերի 14-ին։ 141 տեղի համար պայքարելու է 1 927 թեկնածու։ Այս տարվա ընտրություններին մասնակցում է 27 կուսակցություն, դրանցից 17-ը՝ 4-ը կոալիցիայի կազմում, ընտրություններին մասնակցում են համամասնական, իսկ մյուսները՝ մեծամասնական ընտրակարգով։ Համամասնականով կընտրվի սեյմի (խորհրդարան) 70, իսկ մեծամասնականով՝ 71 պատգամավոր։
Սակայն ընտրողները կարող են վաղաժամկետ մասնակցել ընտրություններին՝ այսօր կամ վաղը։
Վաղաժամկետ ընտրությունները նրանց համար են, ովքեր հոկտեմբերի 14-ին չեն կարող այցելել ընտրատեղամասեր։ Օրինակ՝ եթե Վիլնյուսի բնակիչը գործով գտնվում է Լիտվայի մեկ այլ քաղաքում և չի հասցնի ամսի 14-ին այցելել մայրաքաղաք, ապա նա կարող է այսօր կամ վաղն այցելել տվյալ քաղաքի ինքնակառավարման մարմին և վաղաժամկետ քվեարկել։










