Իտալիայում աշխատանքից հեռացրել են քաղաքի ամբողջ ադմինիստրացիան՝ մաֆիայի պատճառով
Իտալիայի կառավարությունը աշխատանքից ազատել է հարավային Ռեդժո դի Կալաբրիա քաղաքի ամբողջ ադմինիստրացիան՝ քաղաքի՝ մաֆիայի վերահսկողության տակ անցնելը կանխելու համար, հաղորդում է BBC-ն:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել քաղաքի որոշ պաշտոնյանիերի` «Նդրագինետա» մաֆիոզ խմբավորման հետ կապերի մասին: «Նդրագինետան» զբաղվում է թմրամիջոցների վաճառքով և Իտալիայի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից է համարվում:
Մինչև նոր ընտրությունները քաղաքի կառավարումը կիրականացնի Իտալիայի կառավարության կողմից նշանակված կոմիսարը:










