ԱՄՆ-ում ֆուտբոլի մարզիչը 30 տարի ազատազրկման է դատապարտվել մանկապղծության համար
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի ֆուտբոլի թիմի 68-ամյա մարզիչ Ջերրի Սանդուսկին դատապարտվել է 30 տարի ազատազրկման՝ 45 անչափահաս անձանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու համար, հաղորդում է BBC-ն:
Ջերրի Սանդուսկիի գործողություններից տուժած ամենափոքր երեխան 8 տարեկան էր:
Քննության տվյալներով, Սանդուսկին երեխա և պատանի տղաների նկատմամբ անբարո գործողություններ է իրականացրել առնվազն 15 տարի շարունակ: Ինքը, նախկին մարզիչը, շարունակում է պնդել, որ անմեղ է:
Այս սկանդալը մեծ հարված է հասցրել Պենն-սթեյթ համալսարանի հեղինակությանը, որը այս տարվա հուլիսին նաև 60 մլն ԱՄՆ դոլարի տուգանքի վճարման դատապարտվեց:
Այդ համալսարանը երկար տարիներ Ամերիկայում ուսանողական ֆուտբոլի առաջատար էր համարվում:










