Սիրիայում մեկ օրում 180 մարդ է զոհվել
Սիրիայի տարբեր քաղաքներում զինյալ ընդդիմադիրների և կառավարական զորքի միջև բախումների հետևանքով զոհվել է նվազագույնը 180 մարդ, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի համաձայն՝ զոհերի մեծ մասն Իդլիբ քաղաքի բնակիչներ էին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում ավելի քան 1.5 տարի տևող բախումներին զոհ է գնացել մոտ 20.000 մարդ, ավելի քան 230 000-ը դարձել է փախստական, շուրջ 3 մլն-ն էլ մարդասիրական օգնության կարիք ունի։










