Ճարպակալումը և անընդհատ ուտելու ցանկությունը պայմանավորված է ուղեղի առանձնահատկություններով
ԱՄՆ Միչիգանի համալսարանի հրապարակած վերջին աշխատանքի համաձայն, որոշ մարդկանց ուղեղը, մյուս բոլորից տարբեր կերպ է կառուցված: Դա հանգեցնում է նրան, որ այն չի արձագանքում հորմոններից մեկին, որը պատասխանատու է ախորժակի համար, գրում է The Daily Mail-ը:
Հայտնի է, որ երկու առանցքային հորմոններ կան, որոնք կապված են քաշի հետ: Առաջինը գրելինն է, այն արտազատում է ստամոքսը սովի զգացման ուժեղացման համար: Հորմոնը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նվազեցնում է ճարպերը այրելու մարմնի կարողությունը: Երկրորդը` լեպտինն է, այն ուղեղին ազդակներ է հաղորդում, որ պետք է նվազեցվի ախորժակը և ժամանակն է կալորիաներ այրել:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ լեպտինի պակասության դեպքում խթանվում է ճարպակալումը: Կամ, հակառակը, հորմոնի ավելցուկի պարագայում գերբեռնվում է ռեցեպտորը և արդյունքը նույնն է` ճարպակալում:
Այժմ գիտնականները պարզել են, որ ռեցեպտորը երկու «ոտք» ունի, որոնք հնարավորություն են տալիս կպչել լեպտինին: Ենթադրվում է, որ որոշ մարդկանց ուղեղում այդ ելուստները չկան:
Դրան գումարած գիտնականները բացահայտել են «բկլիկության գենը»: Դրա պատճառով ուղեղը չի կարողանում հասկանալ, որ հագեցած է:
Մկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն մեկ գենի մուտացիան խաթարում է մարմնում բնականոն գործընթացը և կտրուկ քաշի ավելացման, ինչպես նաև անընդհատ ուտելու ցանկության է հանգեցնում:
Լեպտին և ինսուլին հորմոնների ազդակները պարզապես չեն հասել մինչև հիպոթալամուս:










