ԵՄ-ն Google-ից պահանջում է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները

22:20 • 16.10.12

Եվրոպական միությունը ամերիկյան Google կորպորացիայից պահանջել է փոխել օգտատերերի վերաբերյալ անձնական տվյալների հավաքման մեթոդները, որ պաշտպանի նրանց անձնական կյանք ներխուժելու հնարավորությունից, հաղորդում է BBC-ն:


Մարտից Google-ը պաշտոնապես տվյալներ է հավաքում էլեկտրոնային փոստի Gmail ծառայության և YouTube տեսահոսթինգի միջոցով, որ բարձրացնի օգտատերերի պահանջներից բխող գովազդի թիրախայնությունը:


ԵՄ իշխանությունները գտել են, որ Google կորպորացիայի այդ գործելակերպը հակասում է օրենսդրությանը: Նրանց կարծիքով, Google կորպորացիան օգտատերերին տեղեկություններ չի տրամադրել, թե ինչպես են հավաքվում անձնական տեղեկությունները, ինչպես դրանք պետք է օգտագործվեն և որքան երկար պետք է պահվեն այդ տեղեկությունները:


Google-ը միայն մոտ 4 ամիս ժամանակ ունի իր քաղաքականության վերանայման համար: Ընկերությունը հերքում է անօրինական գործունեություն ծավալելու հետ կապված մեղադրանքները:
 

ԵՄ-ն Google-ից պահանջում է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները