Mobiado-ն մարմարից սմարթֆոն է ստեղծել (լուսանկարներ)
Էլիտար բջջային հեռախոսներ արտադրող կանադական Mobiado ընկերությունը բացառիկ նմուշ է ներկայացրել շուկայում՝ Grand Touch Executive մարմարե սմարթֆոնի տեսքով, հայտնում է Вести-ն:
Հեռախոսի պատյանը մարմարից է: Առայժմ սա կոնցեպտ-նմուշ է՝ CPT001 կոդային անվանումով:
Ըստ աղբյուրի՝ մարմարե սմարթֆոնն այնուամենայնիվ իրականություն կդառնա. Mobiado-ն իր ծանուցման մեջ նշել էր, որ մարմարե հեռախոսը գրեթե պատրաստ է վաճառքի:
Այս առնչությամբ աղբյուրը հիշել է, թե 90-ականներին բջջայիններին ինչպես էին անվանում աղյուս:










