Մրգերը և բանջարեղենը պետք է ամբողջական ուտել. հետազոտություն
Գիտնականները վաղուց գիտեն մրգերում և բանջարեղենում առկա մանրաթելերի օգտակարության մասին: Մասնավորապես, նրանք անփոխարինելի են մարսողական համակարգը մաքրելու համար: Սակայն, միայն վերջերս են գիտնականները պարզել, որ բուսական մանրաթելերը նպաստում են նաև քաղցկեղի դեմ պայքարող հակաօքսիդանտների անվնաս տեղափոխմանը և օրգանիզմի կողմից յուրացմանը, հաղորդում է 9 News-ը՝ նշելով, որ այս բացահայտումը կատարել է Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի գիտաաշխատող Աննելին Պադայաչիին:
Հետազոտելով հյութեր արտադրող գործարանի թափոնները՝ գիտնականը հանգել է այն եզրակացության, որ հակաօքսիդանտների պոլիֆենոլների մեծ մասը, իրականում, կպած է բուսամանրաթելերին:
Հասնելով աղիքներ՝ մանրաթելերը արտազատում են այնպիսի միացություններ, որոնք պաշտպանում են բջջային վնասումից:
Օրինակ, սև գազարում, որը հարուստ է պոլիֆենոլներով, օգտակար նյութերի 80%-ը կարելի է գտնել հենց մանրաթելային հատվածում:
Այս կապակցությամբ փորձագետները խորհուրդ են տալիս մրգերը և բանջարեղենը ուտել ամբողջական: Կամ, որպես այլընտրանք, կարելի է օգտագերծել պտղամսով հյութեր: Ըստ գիտնականների, զտված թեկուզ և բնական հյութերում, շատ քիչ օգտակար բան է մնում:










