Հնէաբանները բացառիկ հայտնագործություն են կատարել Մեքսիկայի արևմուտքում

11:31 • 17.10.12

Մեքսիկայի Նայարիտ նահանգի տարածքում հնէաբանները հայտնաբերել են 12 շիրիմ, որոնց տարիքը մոտավորապես 1 000 է։ Սակայն դամբարանի բացառիկությունը ոչ թե նրա տարիքն է, այլ այն նյութը, որն օգտագործել են Մեքսիկայի հին բնակիչները շիրիմները պատրաստելիս, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

 

Նկուղների պատերը և հատակը, որտեղ հայտնաբերվել են մարդկային մասունքներ, պատրաստված են բազալտե քարերից։ Ինչպես հայտնել են Պատմության և հնէաբանության ազգային ինստիտուտի կենտրոնի աշխատակիցները, Մեքսիկայի արևմտյան շրջանում հնէաբանները մինչ այժմ երբևէ նման նյութերից պատրաստված դամբարաններ չեն գտել։ Նախկինում այնտեղ հայտնաբերվել են կավե անոթներում կամ քարանձավներում թաղված մարդկանց աճյուններ։

 

Այս պահին հնէաբաններն ուսումնասիրում են մարդկանց գտնված մասունքները։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են նաուա խմբին պատկանող ցեղերից մեկին։ Ըստ հնէաբանների՝ յուրահատուկ դամբարանը կարող էր պատրաստված լինել այս ցեղի կողմից, որոնք առևտրով են զբաղվել այդ շրջանում։
 

Հնէաբանները բացառիկ հայտնագործություն են կատարել Մեքսիկայի արևմուտքում