Ռուսաստանը օդադեսանտային նոր ունիվերսալ հրետանային համալիր կունենա
Ռուսաստանի ճշգրիտ մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտը ստանձնել է ռուսական օդադեսանտային ուժերի համար նոր ունիվերսալ հրետանային համալիրի ստեղծումը, այս մասին Эксперт-ТВ-ի եթերից հայտարարել է ինստիտուտի տնօրենը:
«Նոր զինատեսակը պետք է օդային փոխադրամիջոցներով տեղափոխվի: Պետք է դեսանտավորվի օդանավերից: Ամենագնացը պետք է լինի ինչպես լավ զրահամեքենաները և կրակի նույն հեռավորության վրա, ինչպես ցամաքային զորքերի սովորական տեխնիկան: Այս բոլոր տարրերը մեկտեղելը հենց մեր անելիքն է», - ասել է Սեմիզարովը:
Նոր համալիրը կմիավորի ականանետի, հաուբիցի և թնդանոթի հնարավորությունները: Նման համատեղում արդեն իրականացվել է «Նոնա» և «Վենա» հրետանային համակարգերի համատեղման ժամանակ: Դրանք կարող են կրակել ինչպես 120 մմ տրամաչափի պատրաստի պարույրներով հրետանային համակարգերի համար նախատեսված արկերով,այնպես էլ բոլոր տեսակի նույն տրամաչափի ականներով, ներառյալ նաև ՆԱՏՕ-ի ստանդարտի ռազմամթերքը:










