Հնդիկ հարբեցողը 110 դոլարով վաճառել է կնոջը՝ խմիչքի դիմաց գոյացած պարտքը մարելու համար

18:06 • 18.10.12

Հնդկաստանի Կարիմնագար քաղաքի 42-ամյա բնակիչ Մեդուլա Ռաջենդերը, ով իր շրջապատում հարբեցողի համբավ է ձեռք բերել, ընտանիքի անդամների պնդմամբ, ընդամենը 110 դոլարով վաճառել է կնոջը՝ խմիչքի դիմաց գոյացած պարտքը մարելու համար, գրում է The Hufinghton Post-ը՝ հղում անելով The Times of India-ին։

 

Տղամարդու դեմ բողոք է ներկայացրել նրա ավագ որդին, ով պատմել է, որ հայրը մորն է տվել մի հասցե և համոզել նստել ավտոբուս ու գնալ այդ հասցեով, որտեղ նրան սպասելիս է եղել այն տղամարդը, ում հետ կնքվել է ամոթալի գործարքը։

 

Սակայն կնոջ սրտում կասկած է առաջացել, և նա ավտոբուսից իջել է՝ նախքան ամուսնու տված հասցեին հասնելը։

«Մեդուլան իմ 20 տարվա ամուսինն է, և իմ մտքով երբեք չէր էլ անցնի, որ նա ի վիճակի է նման ստոր քայլի դիմել»,-ասել է հուսահատ կինը։